Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2022 : 13-19

Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի. եղանակի տեսություն


Եղանակը Հայաստանում ՝ ՀՈՒԼԻՍԻ 12-17

Ուշադրություն

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 22356անգամ
Վերջին լուրեր