Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2022 : 15-26

Շատ հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, Սիմոնյանն էլ արձագանքեց. «Շատ հաճելի»:

Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանեց. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։

Ցանկում ընդգրկված է 33 պատգամավոր: Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9575անգամ
Վերջին լուրեր