Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հուլիս / 2022 : 17-10

Հայաստանում նախատեսվում է Ազգային գվարդիա ստեղծել․ Փոխոստիկանապետ

Հայաստանում Ոստիկանության զորքերի եւ Պետական անվտանգության ծառայության բազայի վրա նախատեսվում է ձեւավորել Ազգային գվարդիա։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 12-ին ՆԳՆ կազմավորման քննարկման ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ գվարդիան ներքին զորքերի կարգավիճակ չի ունենա։ Նրա գործունեությունը չի կարգավորվի Զինված ուժերի գործունեությանն առնչվող օրենսդրությամբ։ «Երկրի որոշ մարզերում եւս ենթադրվում է Ազգային գվարդիայի ստորաբաժանումների ստեղծում։ Դրանք պատասխանատու կլինեն հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության պահպանման համար։ Խոսքը, մասնավորապես, պետական տարբեր մարմինների, կազմակերպությունների, կարեւորագույն օբյեկտների, բարձրաստիճան պաշտոնյաների, արտասահմանյան պատվիրակությունների անվտանգության ապահովման մասին է։ Գվարդիականները կուղեկցեն բանտարկյալներին, կմասնակցեն իրավական ռեժիմի ապահովմանը ռազմական եւ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ հակաահաբեկչական գործողություններին»,- պարզաբանեց Ֆիդանյանը։

Միաժամանակ ծառայության առավել գրավչության համար նախատեսվում է բարձրացնել ուժայինների աշխատավարձերը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9585անգամ
Վերջին լուրեր