14 / Հուլիս / 2022 : 09-25
Լրագրող Թեհմինե Ենոքյանի տան ուղղությամբ կրակելու գործով ձերբակալվել է նախկին նշանածը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայն, իսկ ժամեր անց՝ ժամը 06:30-ի սահմաններում, նկատել է, որ հյուրասենյակի պատուհաններից մեկի ապակին կոտրված է:
Բացի այդ, 2022թ. հուլիսի 12-ին Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Հավելենք նաև, որ ամիսներ առաջ տրված մեկ այլ հաղորդմամբ Ենոքյանի մայրը տեղեկացրել էր, որ սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս: Այդ դեպքի առթիվ դեռևս 2022թ. մարտի 17-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել էր քրեական գործ:
Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:
Դեպքերի առթիվ կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
12095անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։