15 / Հուլիս / 2022 : 15-53

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կորցրեց գիտակցությունը դատական նիստի ընթացքում (տեսանյութ)

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ընթացքում կորցրեց գիտակցությունը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ դատական նիստը։ Մինչ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում էր միջնորդությունը՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, վերջինս կորցրեց գիտակցությունը։

«Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ նա նստած տեղից թեքվեց ու ընկավ աթոռին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները նախ օգնություն ցուցաբերեցին Գրիգորյանին, սակայն այդտեղ նրան ուշքի բերլ չհաջողվեց, տեղափոխեցինհարևան սենյակ, մինչև շտապ օգնությունը կմոտենա։ Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից»,- գրում է Tert.am-ը։

Տեսանյութը՝ ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 192726անգամ
Վերջին լուրեր