Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2022 : 17-09


«Դատարանում մարդու մահ․ Սա խելագարվելու դեպք է»․ Վարդևանյանը նշում, որ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է


Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն:

Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:

Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է:Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 65800անգամ
Վերջին լուրեր