16 / Հուլիս / 2022 : 10-28

Երևանի քաղաքապետը դիմել է դատարան Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով


Երևանի քաղաքապետը դիմել է դատարան Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար ՝ Երևանի քաղաքապետը դիմել է դատարան Իշխան Սաղաթլյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Սարգսյանը դատարան է դիմել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը. առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24574անգամ
Վերջին լուրեր