Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2022 : 15-51

Բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը Հայաստանի համար դարձել են սովորական

Հանրապետությունում ամռան ամիսներին բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը դարձել են սովորական: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:

«Վերջին տասնամյակում բարձր ջերմային ֆոնը, շոգերը հանրապետության համար դարձել են սովորական: Գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես ինտենսիվ շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում, Երևանում պահպանվել է 10-15 օր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000 ական թվականները 40 աստիճան Երևանում և Արարատյան դաշտում դիտվում էր միջինը 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականների ընթացքում գրեթե կրկնվել է ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո ջերմային ալիքների տևողությունը միջինը պահպանվում է 5-7 օր»,-ասաց Գագիկ Սուրենյանը:


Հանրապետությունում ընթացիկ տարվա հուլիսի 17-ին գրանցված 40-41 օդի ջերմաստիճանը, ըստ Գագիկ Սուրենյանի, չի գերազանցել պատմական առավելագույն արժեքի ցուցանիշը: Պատմական առավելագույն ջերմաստիճանը եղել է 2011 թվականի հուլիսի 31-ին, երբ Մեղրիի հատվածում գրանցվել է 43,7 աստիճան, Երևանում 42 աստիճան:

Հուլիսի 17-ին հանրապետությունում գրանցվել է 41 աստիճան, ինչը պատմական առավելագույն արժեքի ցուցանիշից մեկ աստիճանով ցածր է:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10146անգամ
Վերջին լուրեր