19 / Հուլիս / 2022 : 12-47
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ․ պարզաբանում
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին պարզաբանում է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը, որը Yelaket.am-ը ներկայացնում է ստորեւ.
Հարգելի քաղաքացիներ, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
*ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,
* Ջրի բարձր ջերմաստիճան,
* Լույսի բավականին մեծ ինտենսիվություն
* Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։
Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։
Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
* կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը,
*գյուղատնտեսություն և անասնապահություն,
*ջրածածկ բուսական տարածքներ,
* ցանցավանդակային ձկնաբուծություն,
* կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր,
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկամն փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը:
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։
Հայտնում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր․
* Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում
* Ձկնապաշարի համալրում
* Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում
* Սևանա լճի ջրի նորմերի հաստատում
(Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում)
* Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում
* Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ
* Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում
* «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝
1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում,
2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում
3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում
4) Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում
5) Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։
Մասնավորապես կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։
Հարգելի քաղաքացինե՛ր, մենք մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
12844անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...
06 / Փետրվար / 2020
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են...
04 / Սեպտեմբեր / 2021
Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը...
01 / Ապրիլ / 2020
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է...
01 / Ապրիլ / 2020
Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է. ...
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային...
03 / Սեպտեմբեր / 2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...