19 / Հուլիս / 2022 : 13-49

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը։ Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․«Պարոն Քոչարյանը հուլիսի 14–ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,–ասաց փաստաբանը և բժշկական տեղեկանքը ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Աննա Դանիբեկյանը թույլատրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը բացակայել երկրից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20–ին՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի և նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13878անգամ
Վերջին լուրեր