20 / Հուլիս / 2022 : 16-20

Ահազանգ ՀՀ ԱԱԾ-ին. թուրքը ծաղրում է Հայոց ցեղասպանությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (տեսանյութ)

Հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ երկու տեսանյութ է հրապարակել, և կից գրել

«ՏԱՐԱԾԵԼՈՒ

Ահազանգ ՀՀ ԱԱԾ-ին. թուրքը ծաղրում է Հայոց ցեղասպանությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Քանի որ պետության Գերագույն գլխավոր խեղվածն ունի թրքահաճո ու թրքաբարո ճաշակ, նախասիրություն, մտածողություն, գուցե՝ գեն, Հայաստանի վիլայեթացման հերթական դրսևորման կամ նախանշանների համար պատասխանատու են մեր անվտանգային-հետախուզական կառույցները:
Գտե՛ք սույն անձնավորությանն ու ի հեճուկս թուրքիայի գլխավոր հարճի, թեթև հարցաքննեք...»։

Նշենք, որ տեսանյութերում երևում է թե ինչպես է թուրքը ոռնում ու «գորշ գայլերի» նշանը ցույց տալիս Ծիծեռնակաբերդում, իսկ մյուս տեսանյութում նա հանգիստ քայլում է երևանյան փողոցով, ցույց տալով թուրքական դրոշով իր շապիկը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Աբրահամ Գասպարյանը նաև լուսանկար է հրապարակել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 188966անգամ
Վերջին լուրեր