Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2022 : 14-30

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Տեղեկությունը հաստատել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Պատճառների մասին դիմումում նշված չէ։

Նշենք՝ որ հուլիսի 15-ին դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 50389անգամ
Վերջին լուրեր