25 / Հուլիս / 2022 : 11-41

Սպանություն․ Հայրը Արմավիրի մարզում սպանել է որդուն․ հայրը զանգահարել է ոստիկանություն

Հուլիսի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել: Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն:

65-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45888անգամ
Վերջին լուրեր