25 / Հուլիս / 2022 : 14-13

Վահագն Վերմիշյանը գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված խնդրի պատճառով է վատացել․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հրատապ տեղեկություն է հաղորդում դատարանի նիստերի դահլիճում Վագան Վերմիշյանի ինքնազգացողության վանտթարացման հետ կապված․ «Հրատապ։ Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց: Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով: Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,- գրել է փաստբանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12114անգամ
Վերջին լուրեր