25 / Հուլիս / 2022 : 18-31

Շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ

Քիչ առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ այսօր դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ:

Նշենք, որ այսօր դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր։

Խնդիրը, ըստ փաստաբանի, կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո Վերմիշյանը կոչ արել մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվել է դահլիճից 10 ժամով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 15690անգամ
Վերջին լուրեր