28 / Հուլիս / 2022 : 15-14

Դեբեդը մոխրագույն երանգ է ստացել․ առափնյա գյուղերի ֆերմերները ահազանգում են (տեսանյութեր)

Համայնքային մոբիլիզացիայի և աջակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուրգարյանը ֆեյսբուքյան էջում 2 տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«SOS․․․

Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից՝ գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։

Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։

Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։ Հուլիսի 25-ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև ժամի առավոտվա 10:00, որպեսզի ջուրը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։


Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։

Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։

Էս ինչ բացթողի և արհամարական վիճակ է և անգործություն։

Այդպես չի կարող շարունակվել, Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստվում և պետք կլինի կանեն ավելին։

Իսկ դուք նոր հանքե՞ր եք ուզում, ա՛յ կստանաք, հա»։

Տեսանյութեր
Դիտվել է 18049անգամ
Վերջին լուրեր