28 / Հուլիս / 2022 : 16-34

Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. մանրամասներ

ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով:

Shamshyan.com կայքը հրապարակել էր, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Եվ ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։

Նշենք, որ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։ Եվ նրա անհայտ կորելու փաստով այսօր քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 31389անգամ
Վերջին լուրեր