Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2022 : 17-48

Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել. մոլորակն արագության ռեկորդ է սահմանել

Իր առանցքի շուրջ Երկրի պտույտի արագությունը կտրուկ աճել է, ու մեր մոլորակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում պտույտի արագության ռեկորդ է սահմանվել: Գիտնականների կարծիքով՝ երկրի պտտման արագության փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ նավիգացիոն համակարգերի, ինչպես նաև համակարգիչների, սմարթֆոնների ու կապի համակարգերի վրա:

Forbes-ի փոխանցմամբ՝ որոշ գիտնականներ կարծում են, որ մենք մտնում ենք երկրի արագ պտտման 50-ամյա շրջան։ Միևնույն ժամանակ, այլ հետազոտողներ կարծում են, որ մոլորակը հասել է առավելագույն արագության ու դանդաղելու է:

Ընդունված կարծիքի համաձայն՝ երկիրն իր առանցքի շուրջ ամբողջական շրջադարձ է կատարում 24 ժամում։ Սակայն 1973 թվականից գիտնականները ատոմային ժամացույցի օգնությամբ չափել են մոլորակի պտույտի արագությունը ու, այդպիսով, պարզվել է այն ժամանակի չափը, որը երկրին անհրաժեշտ է իր առանցքի շուրջ լրիվ պտույտ կատարելու համար: Այս հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ իրականում երկիրը դանդաղում է, ապա ավելացնում իր արագությունը:



Երբ մի քանի տարի առաջ պարզ դարձավ, որ երկիրը դանդաղեցնում է իր պտույտի արագությունը, մասնագետներն օրվան լրացուցիչ վայրկյաններ էին ավելացնում, որ ժամանակի հաշվարկը առավելագույնս ճշգրիտ մնա: Բայց վերջին մի քանի տարիների ընթացքում ատոմային ժամացույցի տվյալները ցույց են տալիս, որ երկիրն արագացնում է շարժումն իր առանցքի շուրջ:

Այսպես` 2020 թվականին գիտնականները գրանցել են սկսած 1960 թվականից երկրի պատմության մեջ 28 ամենակարճ օրը: Իսկ 2022 թվականի հունիսի 29-ին երկրի վրա արձանագրվել է դրա պտույտի ռեկորդ. այդ օրը մոլորակն իր առանցքի շուրջ 1,59 միլիվայրկյան ավելի արագ է պտույտ կատարել: Ռեկորդային արագության հաջորդ նման դեպքը գրանցվել է այս տարվա հուլիսի 26-ին, և այդ ժամանակ երկրի արագությունը թույլ է տվել մոլորակին 1,50 միլիվայրկյան ավելի արագ պտույտ կատարել:

Այս պահին գիտնականները հաստատ չգիտեն՝ ինչու է արագությունը փոխվում։ Նրանց խոսքով՝ արագության փոփոխությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ նավիգացիոն համակարգերի, ինչպես նաև համակարգիչների, սմարթֆոնների ու կապի համակարգերի համար ամբողջ մոլորակի վրա:

armeniasputnik.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 53078անգամ
Վերջին լուրեր