13 / Մայիս / 2020 : 12-56

Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի n 906-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ա. Անափիոսյան» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան» բառերով.

2) «Վ. Մովսիսյան» բառերը փոխարինել «Տ. Եսայան» բառերով.

3) հանել «Ա. Քամալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» տողը»,-ասված է որոշման մեջ:

 

***

Կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի նաև 2008 թվականի դեկտեմբերի 11-ի n 1012-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում «Գ. Թամրազյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով»:

Դիտվել է 35761անգամ
Վերջին լուրեր