02 / Օգոստոս / 2022 : 13-30
Կյանքն անգին է, երբ արժանապատիվ ես ապրում․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․
«Կյանքն անգին է, երբ արժանապատիվ ես ապրում։
Ծնկի եկած կյանքն ու՞մ է պետք։
Արժանապատիվ մահը հազար ծնկի եկածների կյանք արժե։
Մահ կա, որ ապրեցնում է ու կյանք է տալիս սերունդներին։
Դա ապացուցել են Ավարայրի Վարդանը, 4-րդ գնդի հրամանատար՝ Քեռին,Նելսոն Ստեփանյանը,Մոնթեն,Ռոբերտ Աբաջյանը…
Իսկ «կյանք» էլ կա, որ մահեր է բերում։
Դրա վառ ապացույցն էլ պատերազմ ու ազգային խայտառակություն բերած կապիտուլյանտներն են։
Դու՞ք եք կյանքից խոսում…
Դուք,որ ասեցիք՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Թե՞ , որ ասեցիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Հոկտեմբերի 19-ին ձեր Փաշինյանն է հրաժարվել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից,որի հետեւանքով մի քանի հազար մահեր եք բերել։
Դուք ի՞նչ կապ ունեք կյանքի հետ։
Դուք պատերազմի, պարտության ու մահի սիմվոլ եք ու վերջ։
Այո, մենք 30 տարի հաղթող էինք ու դա ձեր «կառուցողական» Ալիեւն էլ է շեշտել։
Ձեզ չի հաջողվելու ազգային նվաստացումն ու կապիտուլյացիան ներկայացնել որպես «հաղթանակ»։
Խաղաղությունն անգին է,երբ այն արժանապատիվ է։
Խաղաղությունը արժեք չունի,երբ դրա գինը պետության գահավիժումն է,Շուշիի ու Հադրութի կորուստն է եւ սեփական երկրում կենվոր դառնալն է»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
12743անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...