Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Օգոստոս / 2022 : 16-03

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Օգոստոսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12995անգամ
Վերջին լուրեր