03 / Օգոստոս / 2022 : 13-14

Ավետիք Չալաբյանը կալանավորվեց


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Դատվոր Մարտիրոսյանը որոշում կայացերց` 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին, թեև հանրային մեղադրողը միջնորդել էր կիրառել գրավ:

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17802անգամ
Վերջին լուրեր