Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Օգոստոս / 2022 : 11-19

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված զինծառայողների հիշատակը:

«Ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է: Տեղի ունեցած մարտերի հետևանքով ԼՂ-ի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը վիրավոր զինծառայողներին շուտափույթ ապաքինում մաղթեց:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9785անգամ
Վերջին լուրեր