04 / Օգոստոս / 2022 : 12-43

Եթե ՌԴ-ն ու Բաքուն երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը՝ ԼՂ ՊԲ-ի հերթապահության կարիք չի լինի

«Եթե ՌԴ-ի խաղաղապահ զորախումբը,Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա». Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով, թե Ադրբեջանն անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով․

«Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, և շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,-ասաց վարչապետը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 79884անգամ
Վերջին լուրեր