13 / Մայիս / 2020 : 17-35

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիում հաշիշի յուղ է հայտնաբերվել (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։

Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։
Նշանակվել են փորձաքննություններ։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

 

Դիտվել է 17399անգամ
Վերջին լուրեր