06 / Օգոստոս / 2022 : 12-13

Հայկական կողմի մտահոգությունները խաղաղապահների վերաբերյալ ՌԴ-ին փոխանցվել է 2021-ին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը գրում է. Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասով պետք է ճշգրտումներ լինեն: Ապա երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց. Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11426անգամ
Վերջին լուրեր