Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Օգոստոս / 2022 : 14-36

Օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարեք հետևյալ քայլերը

Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարեք հետևյալ քայլերը․


Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։


Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։


Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։


Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:


Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։


Կատարեք բնակելի և աշխատատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։


Ողողեք քիթը և կոկորդը:


Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։


Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։


Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։ Նյութի տարածումը շատ ցանկալի է։

Предупрежден-вооружен։


Նյութի աղբյուր
Դիտվել է 52456անգամ
Վերջին լուրեր