ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի մինչև հունիսի 13-ը
Հայաստանի կառավարությունը երկարաձգելու է մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Որոշումը քննարկման կներկայացվի մայիսի 14-ի կառավարության նիստում։
Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։