22 / Օգոստոս / 2022 : 09-15
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է իմ գրություններին
Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսևորումների վերաբերյալ հետևողականորեն ծանուցում եմ միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Հերթական նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուշադրությունն էի հրավիրել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, որը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը փորձեց հատել շփման գիծը՝ հաջորդող օրերին բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Քանի որ Ադրբեջանը հերթական անգամ խախտեց 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ, ռուս գործընկերոջս խնդրել էի դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմը պատասխանատվության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր հարց է։ «Կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ։ Նախարարությունը կոչ արեց 2 կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և հաստատեց կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների։ (…) Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը «ցամաքում» իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում և՛ Երևանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու ևս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։
Մեկ այլ գրությամբ Ռուսաստանի Դաշնության գործընկերներիս ուշադրությունն էի հրավիրել Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի հանձնման գործընթացի վրա։ Հաշված օրեր են մնացել, որ հայկական բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Եվ որքան մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից համայն հայությանը պարտադրված այս ամոթալի իրականությանը, ապագայի տեսլականն էլ ավելի անորոշ է դառնում։ Իմ նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել էի առկա դժվարությունները, ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր գործընկերներիս մտահոգությունները, որ մարդկային, տեխնիկական և տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի՝ ժամանակին իրականացման համար։ Խնդրել էի օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։
ՌԴ դեսպանատունը պատասխան գրությամբ հայտնում է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Հիշեցնեմ՝ ՌԴ դեսպանատան մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։ Դատելով նաև օրերս Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական- դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, կարելի է ենթադրել, որ այս մասով ևս դեռ ամեն ինչ հստակ չէ․ ի վերջո նշված 3 տարվա ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի էլ մնացել է։
ՌԴ դեսպանատնից հավելում են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։ Դրանց նպատակն է հասնել բոլորին բավարարող համաձայնության, որպեսզի կյանքի կոչել Եռակողմ հայտարարությունը։ «Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին և 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի և ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս․Վ․ Լավրովը և Ս․Կ․ Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարևոր և գործուն գործիք»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
36503անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...