22 / Օգոստոս / 2022 : 15-07


Ջերմաստիճանը կբարձրանա

Yelaket.am-ը ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:


Մարզեր․ այսօր և օգոստոսի 23-ին՝ կեսօրից հետո, առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:

Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ:

Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ին, 27-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 12287անգամ
Վերջին լուրեր