Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Օգոստոս / 2022 : 17-57

Շոկոլադ․ Այս աշնան մազերի ամենթրենդային գույնը

Մեդիսոն Ռիդի վարսահարդար և առաջատար ոճաբան Շվան Պերկինսը Glamour հրատարակության կայքում նշել է 2022 թվականի աշնան համար մազերի ամենաթրենդային գույնը:

Խոսքը «mocha-brunette» երանգի մասին է. դա խորը շագանակագույնն է՝ տաք շոկոլադե երանգներով։ Ըստ Պերկինսի՝ մազերի այս գույնը կատարյալ է մաշկի սառը երանգով թխահերների համար։


Որպես «մոկա թխահեր» մասնագետն օրինակ է բերել սուպերմոդել Հեյլի Բիբերին, դերասանուհի Ջեսիկա Ալբային և երգիչ Էդիսոն Ռեյին։ Բացի այդ, փորձագետը բացահայտել է ևս մի քանի հայտնիների, ովքեր վերջերս հրաժարվել են բաց գույնի գանգուրներից և ներկել մազերը նշված գույնով։ Նրանց թվում են երգչուհի Սիարան և դերասանուհի Նիկոլա Պելցը:

Ոճաբանը բացատրել է, որ «մոկա-թխահեր»-ի մազերը հատուկ խնամք են պահանջում։ «Այդ գույնը պահպանման կարիք ունի, ներառյալ հաճախակի տոնայնացումը՝ մազերի փայլն ու պայծառությունը պահպանելու համար»,- ավելացրել է նա:


Պատրաստեց Yelaket.am-ը

Կարդացեք նաև՝

Այս աշնանը նորձաձև են ջինսե լայն տաբատները (լուսանկարներ)


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 79601անգամ
Վերջին լուրեր