01 / Սեպտեմբեր / 2022 : 16-57

Առաջիկա օրերին +40 ջերմաստիճանը կպահպանվի

Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 1-6-ը

Ուշադրություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Yelaket.am-ը տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնօց։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-ին, 6-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14970անգամ
Վերջին լուրեր