05 / Սեպտեմբեր / 2022 : 14-31

Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. Փաստաբան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.

«Հուսով եմ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը։ Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը։


Իմ հույսերը միայն Ա․ Նիկողոսյանի՝ որպես դատավորի անձնական որակների հետ չեն կապված, այլ նրա, որ դեռևս նախոր տարվա հոկտեմբեր ամսին նույն դատավորի կողմից վերաքննիչ բողոքս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դատակոչում ներառված են Վ․ Վերմիշյանի ենթակայության տակ աշխատած բազմաթիվ չհարցաքննված վկաներ։ Այսօր դատակոչը սպառված է և կանխատեսելի է, որ վերը բերված դիրքորոշման հետևողական կենսագրոծման պարագայում տեղի է ունենալու խափանման միջոցի փոփոխություն»։

Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5570անգամ
Վերջին լուրեր