12 / Սեպտեմբեր / 2022 : 16-41

Սպասվում է անձրև և ամպրոպ․ Եղանակը առաջիկա օրերին


Եղանակը Հայաստանում Սեպտեմբերի 12-17-ը

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Yelaket.am-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ սեպտեմբերի 14-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ արագությամբ:


Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ին, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 42133անգամ
Վերջին լուրեր