13 / Սեպտեմբեր / 2022 : 10-27

Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ. խորհրդարան կգա Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։

Մինչ նիստի մեկնարկը, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց գիշերը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ին Ազգային ժողով կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել․Շտաբ

Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ.ՊՆ նոր հայտարարությունը (տեսանյութեր)
Դիտվել է 34012անգամ
Վերջին լուրեր