Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Սեպտեմբեր / 2022 : 12-20

Երբեմն նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում Երևանով. Փաշինյան

Բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների ու Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական ԶՈՒ-ի գործողությունների՝ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե վերջին օրերին ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկատվություն էր տարածում, իբր, ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, ՊՆ-ն էլ հերքում էր այդ ամենը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բրյուսելյան վերջին հանդիպմանը պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել նաև հայկական կողմի ներկայացրած սկզբունքների հիման վրա։




«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ, առնվազն, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է ու իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ», - ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։

Նա հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերմամբ, ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ։

«Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով ու ավարտում են Երևանով։ Եթե սրանք լինեին պարզապես հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից», - ասաց նա։
Կարդացեք նաև

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել․Շտաբ

Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ.ՊՆ նոր հայտարարությունը (տեսանյութեր)

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ․ ՊՆ

Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր․ ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի ՊԲ

Հրետակոծվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա խոցվել է շտապ օգնության ավտոմեքենան (լուսանկարներ)

Մեր բանակը կռվել է հերոսաբար.Փաշինյան
Դիտվել է 64972անգամ
Վերջին լուրեր