Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2022 : 19-54

Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում, Ալիեւին խոստանում են մեծ Ադրբեջան, իսկ մենք միայն կորցնում ենք․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Կարծում եմ, որ պետք է պարզ լինի, թե ինչ է կատարվում։

-Իրանը հայտարարում է, որ վերջին դեպքերն իր դեմ է ուղղված:

- Ռուսաստանն ասում է, որ իրեն Հարավային Կովկասից ուզում են դուրս մղել։

- Բլինքենը շատ մեղմ է բնութագրում Ադրբեջանի ագրեսիան ու ասում է, որ պետք է երկարատեւ խաղաղություն հաստատվի, այսինքն` Հայաստանն ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում եւ, բնականաբար ամբողջ Սյունիքը դարձնի թյուրքական միջանցք։

Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում։


ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայելը Ալիեւին դրդում են պատերազմ սկսել, կամ էլ Հայաստանը հրաժարվում է Իրանի սահմանից (բրյուսելյան բանակցությունների բուն նպատակը), հաջորդ քայլով Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների ապստամբություն բարձրացնեն։ Իրանին ներքաշում են Ադրբեջանի հետ պատերազմի ու որպես ագրեսոր հարվածում են բոլոր կողմերից, միջուկային ծրագրի հարցն էլ փակվում է։ Ալիեւին դրա դիմաց մեծ Ադրբեջան են խոստանում, եթե Իրան-Ռուսաստան միացյալ ճակատով չոչնչացնեն Ադրբեջանը (Ուկրաինայում Ադրբեջանին ցույց են տալիս, որ կարող է մարսել դա), մենք ոչինչ չենք ստանում, միայն կորցնում ենք։

Պարզ է, ԱՄՆ, Բրիտանիա զույգը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւը տապալում են, կամ ոչինչ չասող հայտարարություն են ընդունում։

Հ.Գ. Եթե Իրանը փլուզեն, Թուրքիան իր սահմանին 10 միլիոնանոց իրանական Քրդստան է ստանում, որը հենց Թուրքիան հետագայում կփլուզի, բայց դա արդեն մեր հետ կապ չունի»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24769անգամ
Վերջին լուրեր