14 / Սեպտեմբեր / 2022 : 20-16

Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների․Նիկոլ Փաշինյան

Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Այս մասին վարչապետն ասաց Ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում։

«Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։


Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։

Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։

Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա գոհունակություն հայտնեց, որ ՀՀ-ում կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս, որ ինքն այդ պատասխանատվությունը կրի։

Կարդացեք նաև՝





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 206251անգամ
Վերջին լուրեր