17 / Սեպտեմբեր / 2022 : 09-34

Ինչ է ասել Պուտինը Ալիևին


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

«Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Մենք դրա մասին խոսել ենք: Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես ձեզ դրա մասին տեղեկացրել եմ: Լավ է, որ համակարգված ջանքերով հաջողվել է սրացումը դադարեցնել, բայց, ինչպես հասկանում եմ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ և հնարավորություն ունեմ խոսելու այդ բոլոր հարցերի շուրջ»,- Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:
Կարդացեք նաև՝

Ադրբեջանական բանակի զոհերի թիվն ու կորուստները թեժ քննադատությունների ալիք են բարձրացրել

Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն ցանկանում լայնածավալ էսկալացիա․ Ալիև

Իրավիճակը սահմանին․ ՊՆ

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 204977անգամ
Վերջին լուրեր