17 / Սեպտեմբեր / 2022 : 11-02

Շատ դժգոհ ենք ՀԱՊԿ-ից․ հետևություններ ենք անելու․ Ալեն Սիմոնյան

Երեկ Առաջին ալիքի եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հետաքրքրիր մտքեր է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

«Շատ դժգոհ ենք ՀԱՊԿ-ից

Վերջին իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակն ԱՄՆ-ն է։

Մենք շատ դժգոհ ենք ՀԱՊԿ-ից, քանի որ այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Դրանից հետևություններ ենք արել։ Մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում։ ՌԴ-ի հետ ունենք փոխօգնության պայմանագիր, և ակնկալում ենք շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների մակարդակով կցկտուր ինչ-որ կիսատ խոսքեր։ Ես զարմացած եմ, իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ օրինակ Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունով ցույց են տալիս ռեպորտաժներ, որտեղ Հայաստանի հանդեպ հնչում են սադրիչ հայարարություններ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է։

Եթե Ռուսաստանի անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, մենք հենց հիմա կհեռանանք:

Մենք չենք կարող բացատրել ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ պետք է անի։ Պատկերացրեք՝ մենք ունենք ատրճանակ, որով չենք կրակում:

Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, որ տարածաշրջանում լինեն իրենք և Թուրքիան»։
Կարդացեք նաև՝

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել



Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը. Պուտինը՝ Ալիևին

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 82516անգամ
Վերջին լուրեր