17 / Սեպտեմբեր / 2022 : 11-37

Գերմանիայի փոխդեսպանը ցնցված է Ջերմուկում տեսած ավերածություններից

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան, այս պահին Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում առկա ավերածություններից: Այս մասին հրապարակում է արվել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:

Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։


«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից։


Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,- Ջերմուկ կատարած այցից իր տպավորություններն է հայտնել դիվանագետը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 31913անգամ
Վերջին լուրեր