Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Սեպտեմբեր / 2022 : 16-08

Այս պահին ՄԻՊ գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում․ Քրիստիննե Գրիգորյան

«Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում», «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք ՄԻՊ-ը վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում:


«Անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ: Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով:

Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել», - ասել է Քրիստիննե Գրիգորյանը։
Դիտվել է 16774անգամ
Վերջին լուրեր