20 / Սեպտեմբեր / 2022 : 12-11

Թաթոյանը՝ վարչապետի թեկնածու լինելու լուրերի մասին


ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հայտարարեց ակտիվ հանրային գործունեություն ծավալելու մասին։ Ասաց, թե այս պահին որևէ քաղաքական գործընթացի մեջ ներգրավված չէ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցԱրման Թաթոյանը։


Թաթոյանը՝ վարչապետի թեկնածու լինելու լուրերի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպանը նշեց․

«Իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն, պետք է արձանագրել օրհասական հարցերը և լրացնել բացերը։ Ինչ վերաբերում է հարցին՝ վարչապետի թեկնածու և այլն, կարծում եմ, որ հանրությունն իմ կարողությունները լավ գիտի, ես ինքս իմ կարողությունները լավ գիտեմ. այս պահին ես ինձ տեսնում եմ այստեղ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արման Թաթոյանը։

Նշենք,որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց․

«Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ։

«Այդ հիմնադրամն արդեն ունի հռչակված նպատակներ», - ասաց Թաթոյանը՝ թվարկելով, թե դրանցից են ՀՀ-ում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը և այլն։



«Այդ հիմնադրամը չունի կոնկրետ օլիգարխի և մեծահարուստի ֆինանսավորում։ Այն հիմնված է սփյուռքի մեր հայրենակիցների, անհատների ֆինանսավորման վրա», - տեղեկացրեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը հայտարարեց նաև, թե հիմնադրամում բոլոր աշխատակիցները ՄԻՊ աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 35491անգամ
Վերջին լուրեր