20 / Սեպտեմբեր / 2022 : 18-22
Նոր հարձակման վտանգը պահպանվում է. Էդուարդ Աղաջանյան
«Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ նրա` հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները:
Էդուարդ Աղաջանյան. - Գիտեք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ արձանագրել, կարծում եմ` այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը:
«Ազատություն». - Արդյունք ասելով Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի …
Էդուարդ Աղաջանյան. - Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորենք աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում` Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ:
«Ազատություն». - Դուք ասում եք բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով:
Էդուարդ Աղաջանյան. - Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում ռազմական գործողություններով:
«Ազատություն». - Կա՞ն տեղեկություններ, ծրագրվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում:
Էդուարդ Աղաջանյան. - Այս պահի դրությամբ նման որոշում չկա:
«Ազատություն». - Արդյոք կա՞ նախապայման` դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, նոր միայն վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին:
Էդուարդ Աղաջանյան. - Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը շատ հստակ հայտնել է երեկվա Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարության տեսքով: Կարծում եմ` էական չէ այստեղ` դա նախապայմանի տեսք կունենա, թե նախապայմանը տվյալ պարագայում առաջնահերթություն չի լինի: Կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ՀՀ դիրքորոշումը, որը շատ հստակ է և աներկբա:
«Ազատություն». - Ի՞նչ մասշտաբների են զորքերի կուտակումները սահմաններին, նաև Նախիջևանի հատվածում: Երևանը պարբերաբար սա բարձրաձայնում է:
Էդուարդ Աղաջանյան. - Ես օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սա թերևս Պաշտպանության նախարարությանն ուղղելիք հարց է:
«Ազատություն». - Ավելի շատ իմ հարցը նոր հարձակման հնարավորության համատեքստում էր:
Էդուարդ Աղաջանյան. - Տեսեք, նոր հարձակման հավանականությունը երբեք չի վերացել առնվազն: Այդ հավանականությունը պահպանվում է հրադադարի օրվանից սկսած, և մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները Հայաստանի կառավարությունն ուղղում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով այս հարցի լուծման ուղղությամբ:
«Ազատություն». - Բայց այդ վտանգը պահպանվում է:
Էդուարդ Աղաջանյան. - Վտանգը պահպանվում է միանշանակ:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Ճապոնիայի դեսպանին
Դիտվել է
4547անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...