22 / Սեպտեմբեր / 2022 : 13-26

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 22-27

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Երևանում այսօր և սեպտեմբերի 23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20մ/վ արագությամբ

Մարզերում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:


Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 6-10մ/վ, սեպտեմբերի 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտվել է 20259անգամ
Վերջին լուրեր