Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2022 : 12-45

ՄԱԿ-ում Փաշինյանը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրում է.

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները։


Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։

Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»,- գրել է Աբևահամյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում կարդացեք այստեղ
Կարդացեք նաև՝

ՄԱԿ-ում Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն արձանագրեց

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը և Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել

Բայդենը ուղերձ է հղել Փաշինյանին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 52725անգամ
Վերջին լուրեր