26 / Սեպտեմբեր / 2022 : 12-53

Անհետ կորած հայ երիտասարդը հայտնաբերվել է Վրաստանի բանտերից մեկում (լուսանկար, տեսանյութ)

Հուլիսի 14-ին հաղորդվել էր 26-ամյա Դավիթ Մելքումյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների հետ, պարզել են, որ Դավիթ Մելքումյանը գտնվում է Վրաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում՝ այդ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի շրջանակում:





Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24806անգամ
Վերջին լուրեր