Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2022 : 17-23

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը:

Հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- նշված է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:


«Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։ Մեր մտքերը վերջին բռնությունների հետևանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձը։ Մենք կոչ ենք անում կողմերին քննարկել մնացած բոլոր ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձի հարցը։ Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, և պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,- նշված է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև՝

Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44365անգամ
Վերջին լուրեր