27 / Սեպտեմբեր / 2022 : 14-15

Արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին եւ հափշակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 000 դրամը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը, որի մեջ եղել են 9000 դոլար, 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր:


Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:


Փաստի արթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

30-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19158անգամ
Վերջին լուրեր