Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2022 : 18-42

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում և Երևանում

Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47037անգամ
Վերջին լուրեր